Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 10-րդ տուրում «Ալ Իթիհադը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Ալ Օրուբային»:
Գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, սաուդցի Սալեհ Ալ-Շեհրին և հոլանդացի Սթեվեն Բերգվայնը:
Ֆրանսիացի Լորան Բլանի գլխավորած թիմը 27 միավորով բարձրացավ առաջին տեղ: Գործող չեմպիոն «Ալ Հիլյալն» այս տուրի խաղը դեռ չի անցկացրել և 25 միավորով երկրորդն է: «Ալ Օրուբան» 10 միավորով 12-րդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 10-րդ տուր
«Ալ Օրուբա» - «Ալ Իթիհադ»` 0-2 (տեսանյութ)
Սալեհ Ալ-Շեհրի, 25, Սթեվեն Բերգվեյն, 52 (11մ)