Logo

«Ալ Իթիհադը» ցանկանում է թիմ հրավիրել Ժոզե Մոուրինյոյին

20:36 / 08.11.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադը» կարող է գլխավորել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, հաղորդում է Daily Mail-ը։ 

Օրերս երկրի գործող չեմպիոնը հեռացրել է թիմի մարզիչ Նունու Էշպիրիտու-Սանտուին։ Հաղորդվում է, որ ակումբը դիտարկում է «Ռոմայի» մարզչին հրավիրելու տարբերակը, սակայն հայտնի չէ, թե ինչ պատասխան կտա Մոուրինյոն։ Ամռանը նա մերժել էր Սաուդյան Արաբիա տեղափոխվելու առաջարկը։ 

«Ալ Իթիհադի» կազմում հանդես է գալիս Կարիմ Բենզեման, որը ժամանակին աշխատել է Ժոզե Մոուրինյոյի հետ Մադրիդի «Ռեալում»։ 

Ուղիղ մեկ ամսից Սաուդյան Արաբիայի չեմպիոնը մասնակցելու է Աշխարհի ակումբային առաջնությանը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ