Logo

«Ալ Իթիհադը» 60 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆեր է համաձայնեցրել

12:51 / 22.07.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Ասթոն Վիլայի» վինգեր Մուսա Դիաբին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադում»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն փոխանցում է, որ սաուդյան ակումբը համաձայնեցրել է ֆուտբոլիստի տրանսֆերը և «Ասթոն Վիլային» կվճարի 60 միլիոն եվրո։ Ֆրանսիացի եզրային հարձակվողը նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։

«Ասթոն Վիլան» նախորդ ամռանն էր ակումբի համար ռեկորդային` 55 միլիոն եվրոյով Լևերկուզենի «Բայերից» գնել Դիաբիի տրանսֆերը։ Նա Բիրմինգհեմը ներկայացնող ակումբում 54 խաղում դարձել է 10 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ «Ալ Իթիհադում» են խաղում նաև «Ոսկե գնդակի» դափնեկիր, Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման ու Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ