Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 22-րդ տուրում «Ալ Իթիհադը» մրցակցի դաշտում միավորներ կորցրեց և ոչ-ոքի գրանցեց «Ալ Խալիջի» դեմ խաղում` 1-1։
Հյուրերը հաղթանակը բաց թողեցին մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին. աչքի ընկավ Հունաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կոնստանտինոս Ֆորտունիսը։
«Ալ Իթիհադը» 56 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և արդեն 5 միավորով է առաջ մոտակա հետապնդող «Ալ Հիլալից»։ «Ալ Խալիջը» 29 միավորով 9-րդն է։
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 22-րդ տուր
«Ալ Խալիջ» - «Ալ Իթիհադ»` 1-1
Կոնստանտինոս Ֆորտունիս, 90+6 (11մ) - Աբդուլռահման Ալ Օբուդ, 78