«Ալ Հիլյալը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում հաղթելուց հետո նվաճեց նաև երկրի գավաթը:
Եզրափակիչում «Ալ Հիլյալն» Էր Ռիյադի դերբիում մրցեց «Ալ Նասրի» հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, «Ալ Հիլյալի» գոլը խփեց թիմի լավագույն ռմբարկու, սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը:
Խաղի հիմնական ժամանակում երեք կարմիր քարտ է եղել, երկու ֆուտբոլիստ հեռացվել է «Ալ Հիլյալից», մեկը՝ «Ալ Նասրից»: Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոնի կազմում կարմիր քարտ է ստացել կոլումբացի դարպասապահ Դավիդ Օսպինան:
Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, հետխաղյա 11-մետրանոցներով Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմն առավելության հասավ 5-4 հաշվով:
«Ալ Նասրի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, որը նաև հետխաղյա 11-մետրանոցներից մեկը դիպուկ իրացրեց: Պորտուգալացին «Ալ Նասրի» հետ դեռևս տիտղոս չի նվաճել:
Սաուդյան Արաբիայի գավաթ, եզրափակիչ
«Ալ Հիլյալ» - «Ալ Նասր»՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 5-4) (տեսանյութ)
Ալեքսանդր Միտրովիչ, 7 - Այման Ահմեդ, 88
Հեռացումներ՝ Ալի Ալբուլայհի, 87, Կալիդու Կուլիբալի (երկուսն էլ՝ «Ալ Հիլյալ»), Դավիդ Օսպինա, 56 («Ալ Նասր»)