Logo

«Ալ Հիլյալը» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակի 14-րդ րոպեին

00:11 / 08.12.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի գործող չեմպիոն «Ալ Հիլյալը» 13-րդ տուրում ընդունեց «Ալ Ռայեդին» և հաղթանակ կորզեց ավելացված ժամանակի 14-րդ րոպեին:

Հաղթական գոլը խփեց սաուդցի պաշտպան Ալի Ալբուլայհին: Տանտերերից գոլ խփեցին նաև սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը և բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն:

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 34 միավորով երկրորդն է, երկու միավոր է զիջում առաջատար «Ալ Իթիհադին»: «Ալ Ռայեդը» 14 միավորով 12-րդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 13-րդ տուր

«Ալ Հիլյալ» - «Ալ Ռայեդ»` 3-2 (տեսանյութ)

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 42, Մարկոս Լեոնարդո, 87, Ալի Աբդուլայհի, 90+14 - Կարիմ Էլ-Բերկաու, 7, Յահյա Սունբուլ, 77

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա