Logo

«Ալ Հիլալը» չորս գոլ խփեց և գլխավորեց աղյուսակը

22:31 / 31.01.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալը» Պրո լիգայի 18-րդ տուրում ընդունեց «Ալ Օխդուդին» և հաղթեց 4-0 հաշվով:

Դուբլ գրանցեց բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն:

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 46 միավորով դարձավ առաջատար, երկրորդ տեղում ընթացող «Ալ Իթիհադին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել, գերազանցում է երեք միավորով: «Ալ Օխդուդը» 15 միավորով 14-րդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 18-րդ տուր

«Ալ Հիլալ» - «Ալ Օխդուդ»` 4-0 

Կայո Սեզար, 4, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 43, Մարկոս Լեոնարդո, 45+2, 55

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա