Logo

«Ալ Հիլյալը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

23:57 / 21.09.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» Պրո լիգայի չորրորդ տուրում ընդունեց «Ալ Իթիհադին» և հաղթեց 3-1 հաշվով:

Տանտերերը բոլոր գոլերը խփեցին առաջին խաղակեսում: Դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը, մեկ գոլ էլ խփեց Սաուդյան Արաբիայի հավաքականի վինգեր Սալեմ Ալ-Դոսարին:

«Ալ Իթիհադի» գոլը 86-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման:

«Ալ Հիլյալը» 12 միավորով առաջատարն է, «Ալ Իթիհադը» 9 միավորով երկրորդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, չորրորդ տուր

«Ալ Հիլյալ» - «Ալ Իթիհադ»` 3-1

Ալեքսանդր Միտրովիչ, 3, 14 (11մ), Սալեմ Ալ-Դոսարի, 37 - Կարիմ Բենզեմա, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ