Logo

«Ալ Հիլյալը» 9 գնդակ ուղարկեց Սելարայանի նախկին թիմի դարպասը

21:57 / 16.01.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Ալ Հիլյալը» տանը 9-0 հաշվով հաղթեց «Ալ Ֆաթեհին», որի կազմում մինչև հունվար հանդես էր գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն: Նրա հայրենակիցներ Ռենան Լոդին, Մալկոմը, սերբ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, սենեգալցի Կալիդու Կուլիբալին, սաուդցի Աբդուլահ Ալ-Հաամդանը մեկական գոլ խփեցին: Նաև մեկ ինքնագոլ գրանցվեց:

Ժորժե Ժեզուշի թիմը 40 միավորով առաջին տեղում է, «Ալ Ֆաթեհը»` 6 միավորով 18-րդը:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 15-րդ տուր

«Ալ Հիլյալ» - «Ալ Ֆաթեհ»` 9-0 

Կալիդու Կուլիբալի, 20, Ռենան Լոդի, 39, Մարկոս Լեոնարդո, 45+6, (11մ), 54, 65, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 45+9, Աբդուլահ Ալ-Համդան, 89, Ֆայսալ Ալ Աբդուլվահեդ, 90+8 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա