Logo

Օբամեյանգի դուբլի շնորհիվ «Ալ Կադիսիան» հաղթեց չեմպիոն «Ալ Հիլալին»

22:59 / 27.01.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալը» Պրո լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Ալ Կադիսիային», որի կազմում դուբլ գրանցեց գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:

Դորտմունդի «Բորուսիայի», Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվողը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակի երրորդ րոպեին:

«Ալ Հիլալի» գոլը խփեց բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն:

Ռիադի թիմը 43 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում «Ալ Իթիհադի» հետ: «Ալ Կադիսիան» 37 միավորով երրորդ տեղ բարձրացավ` շրջանցելով փոխչեմպիոն «Ալ Նասրին», որը 35 միավոր ունի:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 17-րդ տուր

«Ալ Կադիսիա» - «Ալ Հիլյալ»` 2-1 (տեսանյութ)

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 2, 90+3 - Մարկոս Լեոնարդո, 50

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա