Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրում երկրի չեմպիոն «Ալ Հիլյալը» սեփական դաշտում 4-1 հաշվով հաղթեց «Ալ Վեհդային»։
Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից դուբլ գրանցեց կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, բրազիլացի վինգեր Մալկոմը։
«Ալ Հիլյալը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ալ Վեհդան» 12 միավորով նախավերջինն է` 17-րդը։
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 16-րդ տուր
«Ալ Հիլյալ» - «Ալ Վեհդա»` 4-1
Մարկոս Լեոնարդո, 7, Մալկոմ, 11, 82, Աբդուլա Ալ Համդան, 90+1 - Քրեյգ Գուդվին, 89