Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Հիլյալը» Պրո լիգայում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ:
Էր Ռիյադը ներկայացնող թիմը երրորդ տուրում հյուրընկալվեց «Ալ Ռիյադին» և հաղթեց 3-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը, մեկ գոլ էլ խփեց Սաուդյան Արաբիայի հավաքականի վինգեր Սալեմ Ալ-Դոսարին:
Պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմն անգլիացի Սթիվեն Ջերարդի «Ալ Իթիֆակի» հետ 9 միավորով բաժանում է 1-2-րդ տեղերը, «Ալ Ռիյադը» չորս միավորով 10-րդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, երրորդ տուր
«Ալ Ռիյադ» - «Ալ Հիլյալ»` 0-3 (տեսանյութ)
Սալեմ Ալ-Դոսարի, 53, Ալեքսանդր Միտրովիչ, 80, 90+10