Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն և առաջատար «Ալ Հիլյալն» առաջին անգամ պարտվեց ընթացիկ մրցաշրջանում:
Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը Պրո լիգայի 11-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեց «Ալ Խալիջին», որը կամային հաղթանակի հասավ:
«Ալ Հիլյալից» առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, բրազիլացի Մարկոս Լեոնարդոն և սերբ Ալեքսանդր Միտրովիչը:
Էր Ռիյադի թիմը 28 միավորով առաջատարն է, մեկ միավորով է գերազանցում «Ալ Իթիհադին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Ալ Խալիջը» 19 միավորով 6-րդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 11-րդ տուր
«Ալ Խալիջ» - «Ալ Հիլյալ»` 3-2
Աբդուլա Ալ-Սալեմ, 45, 47, Ֆաբիո Մարտինս, 85 - Մարկոս Լեոնարդո, 12, Ալեքսանդր Միտրովիչ, 37
Չիրացրած 11-մետրանոց` Կոստաս Ֆորտունիս, 45 («Ալ Խալիջ»)