Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է sport.es-ը:
«Ալ Հիլալի» նախագահն այժմ ԱՄՆ-ում է և ծրագրում է հանդիպել արգենտինացու հոր՝ Խորխե Մեսիի հետ:
Սաուդյան ակումբի ղեկավարը մտադիր է գնահատել հնարավոր տրանսֆերի շանսերը, հետո միայն առաջարկ անել ֆուտբոլիստին:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի ու ամերիկյան ակումբի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի դեկտեմբերը:
Կարդացեք նաև՝


