Logo

«Ալ Հիլալը» հաղթեց և շարունակում է չեմպիոնական պայքարը

00:56 / 16.03.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալը» Պրո լիգայի 25-րդ տուրում հյուրընկալվեց «Ալ Թավունին» և հաղթեց 2-0 հաշվով:

Գոլ խփեցին սաուդցի կիսապաշտպան Մոհամեդ Կանոն և բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն:

Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 57 միավորով երկրորդն է, չորս միավորով զիջում է առաջատար «Ալ Իթիհադին»: «Ալ Թավունը» 34 միավորով 8-րդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 25-րդ տուր

«Ալ Թավուն» - «Ալ Հիլալ»` 0-2 

Մոհամեդ Կանո, 12, Մարկոս Լեոնարդո, 75

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ