Logo

«Ալ Հիլալը» չհաղթեց և մնաց երկրորդ տեղում

22:59 / 14.02.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Հիլալը» Պրո լիգայի 20-րդ տուրում ընդունեց «Ալ Ռիյադին» և գրանցեց 1-1 հաշիվը:

Տանտերերի գոլը խփեց թիմի ավագ, սաուդցի կիսապաշտպան Սալեմ Ալ-Դոսարին:

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 48 միավորով մնաց երկրորդ տեղում, առաջատար «Ալ Իթիհադին» զիջում է մեկ միավոր: «Ալ Ռիյադը» 29 միավորով 7-րդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 20-րդ տուր

«Ալ Հիլալ» - «Ալ Ռիյադ»` 1-1

Սալեմ Ալ-Դոսարի, 60 - Մոհամեդ Կոնատե, 45+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ