Logo

Ալ-Հելաիֆի. «Ուզում եմ, որ Մբապեն մնա»

22:38 / 09.01.2024Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին RMC-ին տված հարցազրույցում խոսել է Կիլիան Մբապեի ապագայի մասին:

«Շատ եմ ցանկանում, որ Մբապեն մնա: Իմ կարծիքով՝ Կիլիանի համար կատարյալ վայրը ՊՍԺ-ն է: Մենք նրան թե՛ ֆինանսապես, թե՛ մարզական առումով ամեն ինչ տալիս ենք: Մբապեն մեր նախագծի կենտրոնում է, մենք ամեն ինչ նրա շուրջ ենք կառուցում: Հուսով եմ, որ նա կարիերան կշարունակի Փարիզում»,- նշել է ՊՍԺ-ի նախագահը:

25-ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024-ի հունիսին: Մբապեն դեռ որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ