Սաուդյան Արաբիայի առաջնության երրորդ տուրում «Ալ Ֆաթեհը» սեփական խաղադաշտում 0-5 հաշվով պարտվեց «Ալ Նասրին», որը մրցաշրջանը սկսել էր երկու պարտությամբ։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, ևս երկու գոլ խփեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։ 38-ամյա Ռոնալդուն կարիերայի ընթացքում գրանցեց 63-րդ հեթ-տրիկը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Հայաստանի ազգային հավաքականի 31-ամյա հարձակվող Լուկաս Սելարայանը «Ալ Ֆաթեհի» մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման։
«Ալ Ֆաթեհը» 4 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Ալ Նասրը» 10-րդն է՝ 3 միավոր։
Սաուդյան Արաբիայի առաջնություն, երրորդ տուր
«Ալ Ֆաթեհ» - «Ալ Նասր»՝ 0-5
Սադիո Մանե, 27, 81, Կրիշտիանու Ռոնալդու, 38, 55, 90+6


