Logo

«Ալ Ֆաթեհը» հաղթեց, Լուկաս Սելարայանը գոլային փոխանցում կատարեց

23:56 / 15.09.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության 6-րդ տուրում «Ալ Ֆաթեհը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, հյուրընկալվել էր «Ալ Խալեջին»։

31-ամյա Սելարայանը մեկնարկային րոպեներից դաշտում էր ու 66-րդ րոպեին աչքի ընկավ արդյունավետ փոխանցմամբ։ «Ալ Ֆաթեհը» հաղթեց 3-1 հաշվով։ 

Այս արդյունքից հետո «Ալ Ֆաթեհը» միավորների քանակը հասցրեց է 11-ի ու բարձրացավ 5-րդ տեղ։ 

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ալ Խալեջ» - «Ալ Ֆաթեհ»՝ 1-3

Ֆաբիո Մարտինս, 82 (11մ․) - Մուրատ Բատնա, 10,13, Սոֆիանե Բենդեբկա, 66

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա