Logo

Al-Beruniy. Մարտիրոսյանն ու Սարգսյանը կիսել են երկրորդ տեղը

19:52 / 11.02.2025Շախմատ
null

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 6-ական միավորով կիսել են երկրորդ տեղը։

Վերջին` 9-րդ տուրում Սարգսյանը ոչ-ոքի է գրանցել ռուս Վլադիսլավ Արտեմիևի, իսկ Մարտիրոսյանը` ուզբեկ Աբդիմալիկ Աբդիսալիմովի հետ պարտիայում։

Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը, որը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ