Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 23-րդ տուրում «Ալ Ահլին» հյուրընկալվելիս չեմպիոն «Ալ Հիլալի» դեմ խաղում 3-2 հաշվով հաղթանակ կորզեց:
Հեթ-տրիկ գրանցեց Անգլիայի հավաքականի հարձակվող Այվան Թոնին:
«Ալ Նասրն» էլ հյուրընկալվելիս անսպասելիորեն 1-2 հաշվով պարտվեց «Ալ Օրոբային»:
«Ալ Հիլալը» 51 միավորով երկրորդն է, 5 միավորով զիջում է առաջատար «Ալ Իթիհադին»: «Ալ Ահլին» 47 միավորով հավասարվեց լավագույն եռյակը եզրափակող «Ալ Նասրին»: «Ալ Օրոբան» 26 միավորով 11-րդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 23-րդ տուր
«Ալ Հիլալ» - «Ալ Ահլի»` 2-3
Սալեմ Ալ-Դոսարի, 74, Մարկոս Լեոնարդո, 83 (11մ) - Այվան Թոնի, 47, 53, 87
«Ալ Օրոբա» - «Ալ Նասր»` 2-1 (տեսանյութ)
Օմար Ալ-Սոմա, 40, Յոհան Գուդմունդսոն, 65 - Նավաֆ Բուշալ, 51