Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 17-րդ տուրում «Ալ Ահլին» ընդունեց «Ալ Ռիադին» և հաղթեց 5-0 հաշվով։
Տանտերերից դուբլ գրանցեց Անգլիայի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Այվեն Թոնին, անվանի ֆուտբոլիստներից մեկական գոլ խփեցին Ռոբերտո Ֆիրմինոն ու Ռիադ Մահրեզը։ Վերջինը մրցակցի դարպասը գրավեց Լոնդոնի «Չելսիի» նախկին դարպասապահ Էդուար Մենդիի ասիստից հետո։
Ջիդան ներկայացնող ակումբը 32 միավորով 5-րդն է, «Ալ Ռիադը» 25 միավորով` 8-րդը։
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 17-րդ տուր
«Ալ Ահլի» - «Ալ Ռիադ»` 5-0 (
Այվեն Թոնի, 4, 72 (11մ), Զիյադ Ալ Ջոհանի, 61, Ռոբերտո Ֆիրմինո, 63, Ռիադ Մահրեզ, 88