Logo

«Ակումբը որոշեց նոր պայմանագրի շուրջ ինձ հետ չբանակցել». Մյուլերի հայտարարությունը

13:59 / 05.04.2025Ֆուտբոլ
null

Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով «Բավարիայից» հեռանալու որոշմանը:

«Ողջույն, «Բավարիայի» երկրպագուներ:

Իմ մասին վերջին շահարկումներից հետո ես ուզում եմ օգտվել այս առիթից՝ պարզաբանելու համար: Չնայած իմ խաղաժամանակին՝ ես դեռ հաճույք եմ ստանում թիմի հետ խաղադաշտում լինելուց և միասին տիտղոսների համար պայքարելուց: Հեշտությամբ կարող էի պատկերացնել, որ հաջորդ մրցաշրջանում ևս նույն դերում կլինեի:

Սակայն ակումբը որոշել է ինձ հետ նոր պայմանագրի շուրջ չբանակցել։ Թեև դա այն չէ, ինչ ես ցանկանում էի, հարգում եմ ակումբի որոշումը՝ հետևել սեփական համոզմունքներին, ինչը, գիտեմ, որ հեշտ չէր խորհրդի համար:

Ես երախտապարտ եմ բոլորին «Բավարիայում» իմ անցկացրած տարիների ընթացքում ինձ ցուցաբերած գնահատանքի համար: Ակումբի հետ 25 անհավանական տարիներ անցկացնելն ինձ ուրախությամբ է լցնում, և ես միշտ կապված կլինեմ «Բավարիային»:

Այժմ ես լիովին կենտրոնացած եմ ընթացիկ մրցաշրջանում մեր մարզական նպատակների վրա: Չեմպիոնությունը նորից տուն բերելը և մայիսին տանը ՉԼ եզրափակիչ անցկացնելը երազանք են։ Ես ամեն ինչ կտամ դրա համար:

Շնորհակալ եմ այն ​​ամենի համար, ինչ եղել է, և այն ամենի համար, ինչ դեռ սպասում է: 

Միշտ առա՛ջ, «Բավարիա»»,- գրել է 35-ամյա ֆուտբոլիստը:

Մյուլերն ամռանը գերմանական գրանդի հետ կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը, ինչից հետո հրաժեշտ կտա ակումբին:

Մյուլերը «Բավարիայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2009 թվականի հուլիսից: Մյունխենյան գրանդի հետ նա երկուական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, աշխարհի ակումբային առաջնությունը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, 12 անգամ` Բունդեսլիգան, 6 անգամ` Գերմանիայի գավաթը, 8 անգամ` Սուպերգավաթը:

Գերմանացին «Բավարիայի» մարզաշապիկով անցկացրել է 743 խաղ, խփել 247 գոլ և կատարել 273 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ