Logo

Հայաստանում ակումբային գրանցումը հաճախակի փոփոխած լեգեոնականները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:27 / 17.02.2023Fastex Պրեմիեր լիգա
null

VNews-ը նախորդ անգամ ներկայացրել էր այն հայ ֆուտբոլիստների ցանկը, որոնք Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղացել են 9 և ավելի թիմերում: Յուրօրինակ ռեկորդակիրը Հայկ Նարիմանյանն է, որը ֆուտբոլային կարիերայի ընթացքում պաշտպանել է հայկական 13 ակումբի մարզական պատիվը: Իսկ ընթացիկ առաջնության մասնակիցներից ակումբային գրանցումն առավել հաճախ փոխել է «Փյունիկի» 35-ամյա պաշտպան Արթուր Ավագյանը, որը խաղացել է 10 թիմում:

Այսօր կանդրադառնանք լեգեոնականներին: Նրանց մեծամասնությունը Հայաստանի առաջնություններում առավելագույնը մի քանի մրցաշրջան է անցկացրել: Միևնույն ժամանակ մի խումբ այլազգի ֆուտբոլիստներ բավական երկար են մնացել Հայաստանում, իսկ նրանց մի մասը նույնիսկ հասցրել է խաղալ 3 և ավելի հայկական թիմերում:

Հայաստանի առաջնություններում առավել երկար՝ 9 մրցաշրջան խաղացել են բրազիլացի Ալեքս Էնրիկե դա Սիլվան և Ռուսաստանում ծնված Անատոլի Այվազովը: Եթե բրազիլացի պաշտպանը մինչև վերջ հավատարիմ է մնացել «Միկային»՝ իր համար հարազատ դարձած թիմի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալով 2006-2015 թվականներին, ապա 26-ամյա դարպասապահը հասցրել է պաշտպանել 4 թիմերի դարպասը: Ընդ որում, Ալեքս Էնրիկե դա Սիլվան Fastex ՀՊԼ-ում ամենաշատ խաղ (230) անցկացրած լեգեոնականն է:

Անատոլի Այվազովը Հայաստանում ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկում»՝ նորամուտը նշելով 2014թ. սեպտեմբերի 13-ին «Արարատի» հետ կայացած 5-րդ տուրի խաղում: Նորամուտը հաջող ստացվեց: 18-ամյա դարպասապահը դարպասն անառիկ պահեց, իսկ նրա թիմակիցները 4 գոլ խփեցին: 

Անատոլի Այվազով

«Փյունիկի» նորեկը միանգամից դարձավ թիմի հիմնական դարպասապահը և մինչև առաջնության ավարտն առանց փոխարինման պաշտպանեց դարպասը՝ անցկացրած 24 հանդիպումներում բաց թողնելով նույնքան գնդակ: Այդ խաղերից 10-ում նա դարպասն անառիկ պահեց: 

«Փյունիկի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանը շատ հաջող էր Այվազովի համար, որը թիմակիցների հետ նվաճեց Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները: Հաջորդ մրցաշրջանում Այվազովը «Փյունիկում» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր և առաջնության բրոնզե մրցանակակիր՝ 12 խաղում բաց թողնելով 11 գնդակ, 4 անգամ դարպասը պահելով անառիկ: 

Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելով «Շիրակ»՝ Անատոլի Այվազովը երկու մրցաշրջան հուսալիորեն պաշտպանեց գյումրեցիների դարպասը: «Շիրակում» ռուսաստանցի դարպասապահը թիմակիցների հետ դարձավ Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր, արժանացավ բրոնզե մեդալի:

Այնուհետև 3 մրցաշրջան Այվազովը խաղաց «Ուրարտուի» կազմում: Այնտեղ էլ նա առանց պարգևների չմնաց՝ 2 անգամ դառնալով բրոնզե մեդալակիր:

Ընթացիկ առաջնությունն Այվազովը սկսեց «Նոայում», որը նրա համար արդեն հայկական 4-րդ ակումբն էր: Վերջերս 26-ամյա դարպասապահը հեռացել էր «Նոայից» և առայժմ հայտնի չէ, թե որտեղ կշարունակի կարիերան:

Թիմից թիմ տեղափոխությունների քանակով լեգեոնականների մեջ ռեկորդակիրը նիգերիացի Սոլոմոն Իմե Ուդոն է, որը Fastex ՀՊԼ-ում անցկացրած 8 մրցաշրջանների ընթացքում հասցրել է խաղալ 5 թիմերիում:

Սոլոմոն Իմե Ուդո

Նիգերիացի կիսապաշտպանը Հայաստանում հայտնվեց 2015թ. ամռանը՝ ընդգրկվելով նախորդ առաջնության արծաթե մեդալակիր «Ուլիսի» կազմում: Սակայն առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո «Ուլիսը» լուծարվեց, որի պատճառով Ուդոն գարնանը ելույթները շարունակեց «Շիրակում»: 

Գյումրեցիների կազմում 2,5 մրցաշրջան խաղալու ընթացքում նիգերիացի ֆուտբոլիստը թիմակիցների հետ դարձավ Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր, մեկական անգամ էլ արժանացավ արծաթե և բրոնզե մեդալների:

Հաջորդ մրցաշրջանում Ուդոն տեղափոխվեց «Ուրարտու», որի կազմում իր երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց և առաջնության ավարտից հետո վերադարձավ «Շիրակ»: 2020/21թթ. առաջնությունը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը շիրակցի իր մի խումբ թիմակիցների հետ դիմավորեց «Արարատում»: 

Այդ պահին Ուդոն Fastex ՀՊԼ-ում «Շիրակում» անցկացրած խաղերի քանակով (90) թիմում ելույթ ունեցած լեգեոնականների մեջ ռեկորդակիրն էր: Եվ միայն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում Մուսա Փոլ Բակայոկոյին հաջողվեց գերազանցել Ուդոյի ռեկորդային ցուցանիշը՝ «Շիրակում» անցկացրած խաղերի քանակը հասցնելով 92-ի: 

«Արարատում» մեկ մրցաշրջան խաղալուց հետո Ուդոն հրավիրվեց «Արարատ-Արմենիա», որի կազմում նախորդ մրցաշրջանում արժանացավ արծաթե մեդալի: Fastex ՀՊԼ-ում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (168) Սոլոմոն Իմե Ուդոն եզրափակում է Հայաստանի առաջնությունների ամենափորձառու լեգեոնականների եռյակը՝ զիջելով միայն բրազիլացի Ալեքս Էնրիկե դա Սիլվային (230) և կոլումբացի Վբեյմար Անգուլոյին (174):

Ընթացիկ առաջնության մասնակից լեգեոնականներից ակումբային գրանցումը հաճախակի են փոփոխել նաև Դավիթ Խուրցիձեն, Ուրոշ Նենադովիչն ու Աննան Մենսահը, որոնք պաշտպանել են հայկական 4 ակումբների մարզական պատիվը: Ընդ որում, Նենադովիչն առաջնության գարնանային հատվածում որոշ ընդմիջումից հետո կրկին կխաղա «Ալաշկերտում»՝ թիմի կազմ վերադառնալով «Փյունիկից»: Սերբ հարձակվողը «Ալաշկերտում» խաղացել էր նաև 2016/17-2018/19թթ. մրցաշրջաններում:

Առաջնության գարնանային հատվածում հայկական 4 թիմերում խաղացած ֆուտբոլիստներին կմիանա «Ալաշկերտից» «Փյունիկ» տեղափոխված բրազիլացի Խամես Սանթոս Դաս Նևեսը: Նա Հայաստանում ֆուտբոլային կարիերան սկսել է 2019/20թթ. մրցաշրջանում՝ ելույթ ունենալով «Արարատում», ապա տեղափոխվել է «Ուրարտու», իսկ վերջին երկու առաջնություններում խաղում էր «Ալաշկերտում»:

Խամես Սանթոս Դաս Նևես

VNews-ը ներկայացնում է այն լեգեոնականների ցանկը, որոնք Fastex ՀՊԼ-ում ելույթ են ունեցել 3 և ավելի թիմերում՝ նշելով Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակն ու ակումբը, որում առավել երկար է խաղացել: 

Ֆուտբոլիստներ

Թիմ

Խաղ

Ակումբ

1.Սոլոմոն Իմե Ուդո

5

168

«Շիրակ»՝ 90

2.Գագա Թբիլաշվիլի

4

165

«Գանձասար»՝ 81

3.Անատոլի Այվազով

4

126

«Շիրակ»՝ 56

4.Դավիթ Խուրցիձե                      

4

115

«Արարատ»՝ 48

5.Գորան Օբրադովիչ

4

113

«Գանձասար»՝ 83

6.Ուրոշ Նենադովիչ

4

112

«Ալաշկերտ»՝ 68

7.Էդվարդ Կպոդո                                                                                   

4

98

«Ուրարտու»՝ 56

8.Աննան Մենսահ

4

85

«Ուրարտու»՝ 26

9.Նոա Կասուլե

3

150

«Ուրարտու»՝ 79

10.Վսևոլոդ Երմակով

3

137

«Շիրակ»՝ 61

11.Դիդիե Բորիս Կադիո

3

133

«Ալաշկերտ»՝ 58

12.Ուգոչուկվու Իվու

3

122

«Ուրարտու»՝ 72

13.Ռենատո դե Մորայես            

3

110

«Արարատ»՝ 92

14.Իսահ Ալիյու

3

95

«Արարատ»՝ 50

15.Նենադ Ռադաջա

3

91

«Ուրարտու»՝ 47

16.Իգոր Ստանոևիչ                      

3

89

«Շիրակ»՝ 40

17.Ուիլֆրեդ Կուասի Էզա           

3

81

«Արարատ-Արմենիա»՝ 48

18.Խամես Սանթոս Դաս Նևես

3

77

«Ալաշկերտ»՝ 47

19.Ջուլիանո Հիմենես

3

75

«Իմպուլս»՝ 53

20.Դմիտրի Գուզ

3

70

«Արարատ-Արմենիա»՝45

21.Միլոշ Ստամենկովիչ

3

70

«Շիրակ»՝ 42

22.Ջուլիուս Դավիդ Ուֆուոմա

3

69

«Նորավանք»՝ 32

23.Ալեքսանդր Գլիշիչ

3

68

«Ալաշկերտ»՝ 48

24.Ալան Տատաև

3

62

«Նոա»՝ 41

25.Դրիսսա Դիարասուբա          

3

62

«Շիրակ»՝ 38

26.Կոնստանտին Մանդրիչենկո

3

59

«Միկա»՝ 25

27.Սերժ Դեբլե

3

56

«Շիրակ»՝ 26

28.Դեու Դոսա Օլատունջի

3

55

«Լոռի»՝ 34

29.Ստեֆան Աջումանի

3

53

«Վան»՝ 29

30.Սանդի Ինուսա Ումարու       

3

41

«Լոռի»՝ 21

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ