Logo

ԱԱԱ. «Պալմեյրասը» հաղթեց և գլխավորեց A խումբը

22:55 / 19.06.2025Ֆուտբոլ
null

Բրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեց Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»:

Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար:

Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել:

«Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակը տարավ, առաջին տուրում 0-0 հաշիվն էր գրանցել պորտուգալական «Պորտուի» հետ: Բրազիլական ակումբը չորս միավորով գլխավորեց խմբի մրցաշարային աղյուսակը, «Ալ Ահլին» մեկ միավոր ունի: Նույնքան միավոր ունեցող Մայամիի «Ինտերն» ու «Պորտուն» րոպեներ անց կանցկացնեն միմյանց միջև խաղը:

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր

A խումբ

«Պալմեյրաս» (Բրազիլիա) -  «Ալ Ահլի» (Եգիպտոս)` 2-0 (տեսանյութ)

Վեսամ Աբու Ալի, 49 (ինքնագոլ), Խոսե Լոպես, 59

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ