Logo

«Ակտոբեն» կանցկացնի Մարկոս Պիզելիի հրաժեշտի հանդիպումը

14:20 / 11.10.2023Ֆուտբոլ
null

Ղազախական «Ակտոբեն» հրաժեշտի հանդիպում կանցկացնի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի պատվին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին Կոբլանդի Բատիրի անվան քաղաքային ստադիոնում։ 1442 օր անց Պիզելին կվերադառնա «Ակտոբեի» տնային ստադիոն։

Հիշեցնենք, որ Մարկոսը վերջին անգամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակում խաղադաշտ է դուրս եկել հենց «Ակտոբեի» կազմում 2019 թվականի նոյեմբերի 3-ին։ Ղազախական ակումբում նա խաղացել է 2014-2015-ին ու 2018-2019-ին, 106 խաղում դարձել է 36 գոլի ու 29 գոլային փոխանցման հեղինակ։ Հայաստանի հավաքականի կազմում Պիզելին 2008-2019-ին անցկացրել է 67 հանդիպում ու խփել 11 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա