«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն, որի մոտ ախտորոշվել է սրտի առիթմիա, տեսանյութով դիմել է կատալոնական ակումբի երկրպագուներին:
Արգենտինացին ողջունել է երկրպագուներին, շնորհակալություն հայտնել ստացած աջակցող հաղորդագրությունների ու նամակների համար՝ նշելով, որ այժմ հավելյալ տեղեկատվության սպասելու ժամանակն է:
We are with you, @aguerosergiokun 💙❤️ pic.twitter.com/jM4peDk6a7
— FC Barcelona (@FCBarcelona) November 4, 2021
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ագուերոն չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առնվազն 3 ամիս:
Հիշեցնենք, որ Ագուերոն «Ալավեսի» դեմ հանդիպման 41-րդ րոպեին փոխարինվեց կրծքավանդակի հատվածում զգացած անհարմարությունների պատճառով: