Logo

Ագուերոն նշել է 4 ֆուտբոլիստի, որոնց Ռոնալդուից բարձր է դասում

16:27 / 03.04.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն նշել է 4 ֆուտբոլիստի, որոնց Կրիշտիանու Ռոնալդուից բարձր է դասում:

«Չեմ սիրում համեմատություններ. բոլորն էլ իրենց տեղն ունեն ֆուտբոլի պատմության մեջ: Բայց ինձ համար լավագույններն են Մեսին, Մարադոնան, Ռոնալդոն ու Ռոնալդինյոն: Ռոնալդոն մեծ ազդեցություն է ունեցել իմ խաղում: Նաև կարծում եմ՝ պիտի շնորհակալ լինենք, որ Արգենտինան ունի Մեսիի ու Մարադոնայի պես լեգենդների», - Ագուերոյի խոսքն է մեջբերում Givemesport-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ