Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոշոր գումար է շահել խաղադրույքի միջոցով:
Ագուերոն սոցցանցերում հայտնել է, որ նոյեմբերի 17-ին՝ Կատարում կայացած աշխարհի առաջնության մեկնարկից երեք օր առաջ, կատարել է 1001 դոլարի խաղադրույք այն բանի վրա, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին կճանաչվի ԱԱ-2022-ի լավագույն ֆուտբոլիստ:
«Ես հենց հիմա հիշեցի սա»,- գրել է Ագուերոն, որը շահել է 8264 դոլար։
Հիշեցնենք, որ ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա ֆուտբոլիստն ԱԱ-2022-ում խփել էր 7 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Արգենտինայի հավաքականը եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (3-3, 11մ՝ 4-2), իսկ Մեսին դարձել էր դուբլի հեղինակ և ճանաչվել վճռորոշ հանդիպման և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: