Logo

Ագուերոն խաղադրույք է կատարել UFC 320-ի գլխավոր մենամարտերի ելքերի վրա և շահել խոշոր գումար

14:59 / 05.10.2025Խառը մենամարտեր
null

«Մանչեսթեր Սիթիի», Մադրիդի «Աթլետիկոյի», կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն սոցցանցերում հայտնել է, որ խաղադրույք է կատարել Լաս Վեգասում կայացած UFC 320-ի գլխավոր մենամարտերի ելքերի վրա:

Արգենտինացին գրեթե 9000 դոլար խաղադրույք է կատարել Ալեքս Պերեյրայի և Մերաբ Դվալիշվիլիի հաղթանակների վրա և շահել 27,274 դոլար։

Հիշեցնենք, որ Պերեյրան նվաճել է UFC-ի կիսածանր քաշային կարգի չեմպիոնական գոտին: UFC 320-ի գլխավոր մենամարտում բրազիլացին առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել դաղստանցի Մագոմեդ Անկալաևին: Մինչև այս չեմպիոնն Անկալաևն էր:

Թեթևագույն քաշային կարգի չեմպիոնությունն էլ երրորդ անգամ պաշտպանել է վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին, որը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Քորի Սենդհագենին (49-45, 49-45, 49-46):

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ