Սերխիո Ագուերոն, որը առողջական խնդիրների պատճառով ստիպված էր ավարտել ֆուտբոլիստի կարիերան, կարող է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»՝ հաղորդում է Ole-ն։
«Քաղաքայինները» արգենտինացուն առաջարկել են դառնալ ակումբի դեսպանը։ Հարձակվողը անգլիական ակումբի կազմում հանդես է եկել 2011-ից 2021 թվականներին։
Այդ ժամանակահատվածում արգենտինացին դարձել է թիմի պատմության լավագույն ռմբարկուն, 5 անգամ հաղթել ԱՊԼ-ն, 6 անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթը։