
Երևանի ժամանակով 15:00-ին «Կամպ Նոուի» ասուլիսների սրահում մեկնարկել է «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոյի մամուլի ասուլիսը:
Արգենտինացի հարձակվողը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
“I have decided to stop playing football.”
— @aguerosergiokun pic.twitter.com/kVpislPA9K
— FC Barcelona (@FCBarcelona) December 15, 2021
Հատկանշական է, որ մարզական կարիերան ավարտելու մասին խոսելիս Ագուերոն չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է:
33-ամյա Ագուերոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ինդեպենդիենտեի» կազմում: 2006 թվականին նա տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», իսկ 2011 թվականին՝ «Մանչեսթեր Սիթի», որի կազմում անցկացրել է ակումբային կարիերայի մեծ մասը: Այս տարվա ամռանն Ագուերոն միացել է «Բարսելոնային», որի կազմում անցկացրել է 4 խաղ:
Piel de gallina. 😢
Gracias por todo, @aguerosergiokun. pic.twitter.com/KNIHTg6Pq3— FC Barcelona (@FCBarcelona_es) December 15, 2021