Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող, արգենտինացի Սերխիո Ագուերոն նշել է Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդներին:
«Իմ կարծիքով, հիմնական ֆավորիտներն են Հալանդը, Ժեզուսը, Սալահը և Ստեռլինգը: Մի մոռացեք նաև Քեյնի և Սոնի մասին, որոնք կարող են արդյունավետ մրցաշրջան անցկացնել: Իմ թվարկած բոլոր խաղացողները լավագույն ռմբարկուի կոչման ֆավորիտներն են, ուստի նրանցից պետք է լավ խաղ սպասել»,- արգենտինացու խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում «Ոսկե խաղակոշիկը» ստացել էին «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը և Լոնդոնի «Տոտենհեմից» հարավկորեացի Սոն Հին Մինը, որոնք դարձել էին 23-ական գոլի հեղինակ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 5-ին նախատեսված «Քրիստալ Փելաս» - «Արսենալ» լոնդոնյան դերբիով (23:00):


