Logo

Ագուերո. «Հալանդը կարծում էր՝ մենակ է, բայց հետո Վան Դեյկը «ողջունեց» նրան Պրեմիեր լիգայում»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:28 / 02.08.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» լեգենդ Սերխիո Ագուերոն կարծում է, որ Անգլիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Լիվերպուլի» նիդեռլանդցի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մանչեսթերյան ակումբի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին «ողջունել է Պրեմիեր լիգայում»:

«Նա շատ սովոր է Գերմանիային: Հալանդը կարծում էր, թե մենակ է, հետո Վան Դեյկը եկավ ու ասաց. «Բարի գալուստ Պրեմիեր լիգա»»,- ասել է արգենտինացի նախկին հարձակվողը Twitch-ի իր ալիքի եթերում:

Հիշեցնենք՝ Անգլիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Լիվերպուլը» «Քինգ Փաուեր» ստադիոնում 3-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»:

Էրլինգ Հալանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմը համալրել է ամառային տրանսֆերային պատուհանին Դորտմունդի «Բորուսիայից»: «Մեղուների» կազմում Բունդեսլիգայի երկուսուկես մրցաշրջանում Հալանդը մասնակցել է 67 խաղի և խփել 62 գոլ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ