Ֆրանսիական «Անժեի» նախկին ֆուտբոլիստ, խորվաթ վինգեր Մարին Յակոլիշը կտեղափոխվի «Նոա», տեղեկացնում են «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը և INDEX HR-ը` Dalmatinski-ին հղումով:
28-ամյա ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի: Նա 2024/25 մրցաշրջանն անցկացրել էր ավստրալական «Մաքարտուրում», 31 խաղում խփել 13 գոլ և կատարել 15 ասիստ:
Յակոլիշը նախկինում 11 խաղ է անցկացրել Ֆրանսիայի Լիգա 1-ում:
Վինգերը խաղացել է նաև խորվաթական «Հայդուկում», կիպրական ԱԵԿ-ում, ավստրիական «Ադմիրայում», բելգիական թիմերում:
Հիշեցնենք, որ Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» վերջերս գլխավորել էր խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը: Հայկական ակումբն օրեր առաջ նաև հայտարարել էր խորվաթ վինգեր Ալեն Գռգիչի տրանսֆերի մասին:


