Logo

Աղբյուր. Զավեն Բադոյանը պայմանագիր է կնքել արաբական ակումբի հետ

17:48 / 13.07.2023• Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զավեն Բադոյանը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ղազախական «Ակժայիկի» հետ: Այդ մասին հայտնել է «Ֆասթ Մեդիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

33-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել նորաստեղծ ակումբ «Աֆիֆի» հետ, որը խաղալու է Սաուդյան Արաբիայի երրորդ դիվիզիոնում ու նաև մասնակցելու է գավաթի խաղարկությանը:

Հիշեցնենք, որ Զավեն Բադոյանը նախորդ տարվա ապրիլին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ակժայիկ», որի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև այս տարվա ավարտը: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Բադոյանը մասնակցել է 12 խաղի, խփել չորս գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ