«Յուվենտուսը» «Պորտուից» կգնի Ֆրանսիշկու Կոնսեյսաուի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Record-ը։
«Բիանկոներին» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պորտուգալական ակումբին կվճարի 30 միլիոն եվրո ու նրա հետ 5 տարվա պայմանագիր կստորագրի։ Կոնսեյսաուի աշխատավարձը կլինի տարեկան 6 միլիոն եվրո։
Եթե մինչև հուլիսի 16-ը «Յուվենտուսը» չիրականացնի գործարքը, հետագայում ստիպված կլինի վճարել 45 միլիոն եվրո։ Հունիսի 15-ից հուլիսի 15-ը Կոնսեյսաուի հրաժարագինը 30 միլիոն է։
Transfermarkt-ի տվյալներով` «Պորտուն» թուրինյան ակումբից ևս 10 միլիոն եվրո ստացել է եզրայինի վարձակալության համար։
Պորտուգալացի ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով է հանդես եկել «Յուվենտուսում», 38 խաղում խփել է 7 գոլ, կատարել 6 ասիստ։


