«Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Կամբիասոն խոստովանել է, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկացել է ձեռք բերել իրեն, հայտնում է Football Italia-ն։
«Եկեք անկեղծ լինենք. նրանք գրեթե անսպառ ֆինանսական հնարավորություններ ունեն, քանի որ ակումբի սեփականատերերը շատ հարուստ են։ Զարմացած չեմ, որ շատ գումար են ծախսում շուկայում։
Հաճելի էր հունվարին բանակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց երջանիկ եմ «Յուվենտուսում»։ Անկախ ամեն ինչից` երբեք մոտ չեմ եղել ակումբից հեռանալուն»,- ասել է իտալացի ֆուտբոլիստը։
25-ամյա ֆուտբոլիստը թուրինյան գրանդ է տեղափոխվել 2022թ. հուլիսին, 83 խաղում խփել է 3 գոլ, կատարել 12 ասիստ։


