«Բարսելոնայի» վինգեր Լամին Յանալը, անկախ «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքից, ծրագրել էր խնջույք անցկացնել, հայտնում է El Pais-ը։
18-ամյա ֆուտբոլիստը, սակայն, խնջույքը չեղարկել է «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի խնդրանքով. եզրայինը չի առարկել մարզչին։
Յամալը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում երկրորդ տեղն էր զբաղեցրել` զիջելով միայն ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունն անցկացվել էր սեպտեմբերի 22-ին Փարիզի «Շատլե» թատրոնում և ցուցադրվել «Ֆասթ Սպորտ»-ով:


