«Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ռուս դարպասապահը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ալաշկերտում», հայտնում է «Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Ավելի վաղ «Ալաշկերտը» պաշտոնապես տեղեկացրել էր, որ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հետ։ Մելիքսեթյանի տեղեկություններով, Չանչարևիչը տեղափոխվել է «Նոա», որի կազմում անցկացրել է առաջին մարզումը։
28-ամյա Վսևոլոդ Երմակովը «Արարատ-Արմենիայի» կազմում մասնակցել է 50 հանդիպման, բաց թողել 44 գնդակ և 21 խաղում սեփական դարպասը պահել անառիկ։ Ընդհանուր առմամբ, դարպասապահը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 160 խաղ։