Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձած Կազանի «Ռուբինում»:
Sport24-ի հաղորդմամբ՝ այնուամենայնիվ, կողմերի միջև բանակցությունների ավարտը ձգձգվում է: Երևանյան ակումբը գործարքի համար պահանջում է 1,5 միլիոն եվրո, «Ռուբինը» պատրաստ է վճարել 800 000 եվրո:
Հիշեցնենք, որ Իվուն 2020 թվականի օգոստոսից է խաղում Հայաստանի գավաթակրի կազմում: Մինչև այդ ֆուտբոլիստը խաղացել էր նաև Վանաձորի «Լոռիում» և Երևանի «Փյունիկում»:


