Logo

Աղբյուր. «Ուրարտուն» փորձել է ձեռք բերել «Ուրալի» ֆուտբոլիստին

16:21 / 27.08.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» փորձել է ձեռք բերել Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ռամազան Գաջիմուրադովին, որը վարձակալությամբ խաղում է «Ռոտորում»: Այդ մասին տեղեկացնում է լրագրող Սերգեյ Իլիևը:

«Ուրարտուն» պատրաստ է եղել փոխհատուցել վոլգոգրադցիների ծախսերը վարձակալությունը խզելու հարցում, սակայն «Ռոտորը» հրաժարվել է բաց թողնել 25-ամյա ֆուտբոլիստին: Բացի այդ, Գաջիմուրադովն էլ թիմը փոխելու ցանկություն չի հայտնել:

Դրանից հետո «Ուրարտուն» որոշել է պայմանագիր ստորագրել «Օրենբուրգի» նախկին վինգեր Նիկոլայ Պրուդնիկովի հետ, որի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվել է օգոստոսի 26-ին: Պրուդնիկովի նախորդ ակումբը հունգարական «Մեզեկեվեշդն» էր:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա