Logo

Աղբյուր. Վինիսիուսի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 300 միլիոն

13:19 / 11.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը կարող է կարիերան շարունակել «Ալ Ահլիում», գրում է indykaila News-ը։

Սաուդյան ակումբը բանակցում է «Լոս Բլանկոսի» հետ և բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 300 միլիոն ֆունտ։

«Ալ Ահլին» «Արքայական ակումբին» պաշտոնական առաջարկ կանի, եթե Վինիսիուսի կողմերի միջև նոր պայմանագրի բանակցությունները ձախողվեն։ «Ռեալի» ու 25-ամյա եզրայինի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2027թ. հուլիսի 1-ին։

Եթե Վինիսիուսի տեղափոխությունը կայանա, այն կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Նեյմարի ռեկորդը։ ՊՍԺ-ն 2017թ. ամռանը Նեյմարի տրանսֆերային իրավունքը «Բարսելոնայից» գնել էր 222 միլիոն եվրոյով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ