Logo

Աղբյուր. Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

12:24 / 14.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» ու ակումբի վինգեր Վինիսիուսը նոր պայմանագրի ստորագրման հարցում ամբողջական համաձայնության չեն կարողանում հասնել, հայտնում է El Chiringuito TV-ն։

Խնդիրը ֆինանսական է։ Մադրիդյան գրանդի դիրքորոշումն այն է, որ բրազիլացի ֆուտբոլիստն ակումբի հարձակվող Կիլիան Մբապեից շատ աշխատավարձ չպետք է ստանա։ Եզրայինին այդ դիրքորոշումը դուր չի գալիս։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վինիսիուսը «Լոս Բլանկոսից» տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում։ Համաձայնության դեպքում աշխատավարձի նախնական չափին կավելանան նաև պարգևավճարներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ