Վարդան Մինասյանը կշարունակի գլխավորել Հայաստանի կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան»։
Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնում է, որ կողմերը մեկ տարով երկարաձգել են պայմանագիրը։
Հիշեցնենք, որ 50-ամյա մասնագետը 2023թ․ հունիսին էր վերադարձել երևանյան ակումբ, որն ավարտված մրցաշրջանում դարձավ Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր և առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։ Մինասյանն «Արարատ-Արմենիան» գլխավորել է նաև 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի հուլիսը:
Նախկինում Մինասյանը գլխավորել է նաև Երևանի «Փյունիկը», ղազախական «Տոբոլը», «Տարազը», վրացական «Թելավին», Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականները: Նա Հայաստանի ազգային հավաքականը մարզել է 2009-2013 թվականներին և 2018-ին: