Logo

Աղբյուր․ Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից»

17:11 / 10.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է ղազախական «Աստանայից», հաղորդում է «Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը։

31-ամյա ֆուտբոլիստը խզել է «Աստանայի» հետ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2024թ․ դեկտեմբեր։

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը «Աստանայում» ելույթ էր ունեցել նաև 2021 թվականին։ Ակումբային կարիերայի ընթացքում Հայաստանի հավաքականի ավագը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», Իրանի «Փադիդեհում», ռուսական «Ուրալում» ու «Տամբովում», իսպանական «Կադիսում» և Կիպրոսի «Անորտոսիսում»։ Transfermarkt-ը Հարոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ