Միլանի «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է «Վերոնայի» դեմ նոյեմբերի 2-ին կայանալիք խաղին, հաղորդում է լրագրող Դանիելե Մարին:
Թյուրամն ազդրի վնասվածքի պատճառով 1 ամիս խաղադաշտ դուրս չի եկել: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 30-ին՝ չեխական «Սլավիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում (3-0):
Ընթացիկ մրցաշրջանում Թյուրամը 7 խաղում խփել է 5 գոլ և կատարել 2 ասիստ:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


