Logo

Աղբյուր. Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելու ցանկություն է հայտնել

19:26 / 26.05.2025Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել սերբական «Ցրվենա Զվեզդայում», հաղորդում է Metaratings.ru-ն:

Սերբիայի չեմպիոնը պատրաստվում է պաշտոնական առաջարկով դիմել «Լոկոմոտիվին», որը համաձայն է 2 միլիոն եվրոյով վաճառել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:

Բելգրադը ներկայացնող ակումբից արդեն կապվել են Թիկնիզյանի հետ, հայ ֆուտբոլիստը «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելու ցանկություն է հայտնել:

Օրեր առաջ Թիկնիզյանը ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղից (2-2) հետո ասել էր, որ մրցաշրջանի ավարտին ակումբի ղեկավարությանը կխնդրի թույլ տալ իրեն հեռանալ:

2024/25 մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 33 խաղ, խփել երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ