«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը տոնածառ զարդարելիս վնասվածք է ստացել, հաղորդում է The Touchline-ը:
Անգլիացու վնասվածքի բնույթի և վերականգնման ժամկետների մասին աղբյուրը տեղեկություններ չի հայտնել:
Ընթացիկ մրցաշրջանում Սթոունզն անգլիական գրանդի կազմում անցկացրել է 13 խաղ:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


