Logo

Աղբյուր. Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակից

13:28 / 14.04.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեսթում», հայտնում է Metartaings-ը։

Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապվել են հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիեմենտայի հետ, սակայն բրազիլացի ֆունկցիոները մի շարք պատճառներով հրաժարվել է նրա կարիերայի շարունակության այդ տարբերակից։ Պատճառները չեն նշվում:

Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ